Հուլիսի 3-ին, ժամը 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց կազմակերպում է ակցիա:

Նրանց պահանջներն են.  

1. Աշխարհազորի կազմակերպում,

2. Ոչ մի թիզ հող չպետք է զիջել:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակումից հետո եւս Ղարաբաղի պատերազմի վետերանները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: