Beeline-ը hրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել նոյեմբերի 19-ին կայանալիք աշխատանքի միջբուհական տոնավաճառին։ Միջոցառումը տեղի կունենա Երեւանի պետական համալսարանում` համախմբելով հանրապետության 9 առաջատար ԲՈՒՀ-երը։ Տոնավաճառի նպատակն է նպաստել ուսանողների առաջընթացին եւ օգնել նրանց հետագա աշխատանք գտնելու հարցում։

Beeline-ի աշխատակիցներն այցելուներին կներկայացնեն տեխնիկական, վարչական, ֆինանսական եւ հաճախորդների սպասարկման ծառայություններում առկա թափուր աշխատատեղերի լայն ընտրություն։

«Մենք բարձր ենք գնահատում միջբուհական աշխատանքի տոնավաճառին մասնակցության հնարավորությունը, քանի որ կարող ենք առաջարկել տարբեր ԲՈՒՀ-երի տաղանդավոր ուսանողներին եւ ասպիրանտներին համալրել Beeline-ի համերաշխ աշխատակազմը եւ զարգացնել աշխատանքային կարիերան ընկերությունում։ Հավատացած ենք, որ աշխատանքը  Beeline–ում ոչ միայն կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանն, այլ նաեւ կօգնի նրանց դարձնել կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ 2014 թվականի ընթացքում Beeline-ը  մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաեւ «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: Ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 200 ինքնակենսագրական։ Բոլոր այն դիմորդներն, ովքեր բավարարում են տվյալ աշխատանքի համար նախատեսված անհրաժեշտ պահանջները, հրավիրվում են մասնակցելու հարցազրույցներին: