Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ANS հեռուստաալիքը:

Հաղորդագրության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Ջալիլաբադի շրջանի Բայահանլը գյուղի մոտակայքում: Փոխրաձգությունը ծավալվել է ադրբեջանցի սահմանապահների ու թմրավաճառների միջեւ: Հրաձգության արդյունքում թմրավաճառներից մեկը վիրավորվել է, սակայն նրան հաջողվել է փախչել:

Միեւնույն ժամանակ, Պետական սահմանապահ ծառայությունը հերքում է այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանա-իրանական սահմանին վերջին ժամանակներս ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: