Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի մակերույթի բազմաթիվ ուսումնասիրություններից հետո «Ֆիլա» տիեզերական սարքը գիտնականներին արժեքավոր տեղեկատվություն է հաղորդել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆիլան» այնպիսի աշխատանք է կատարել, ինչը նախկինում ոչ մի տիեզերանավի չի հաջողվել: Մասնագետներն արդեն կարողացել են բացահայտել գիսաստղի մակերեսի կառուցվածքը. պարզվում է, որ Չուրյումովա-Գերասիմենկոն «փափուկ ու  խավոտ է»:

Գիտնականների կողմից վերլուծված վերջին տվյալները շատերն արդեն սենսիացիոն են անվանել: «Ֆիլա» ռոբոտը գիսաստղի մակերեսին օրգանական նյութերի մոլեկուլներ է գտել: Դրանցից որոշները պարունակում են ածխածնի ատոմներ, առանց որոնց կյանքն անհնար կլիներ: