ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները չեն արգելում Ռուսաստանին 2007թ. համաձայնագրի շրջանակներում Իրանին զենիթա-հրթիռային համալիրներ առաքել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
«Ռուսաստանի հետ C-300-ի առաքումների պայմանագիրը կնքվել էր նախքան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին բանաձեւը»,- ասել է Լարիջանին. «Դա հին պայմանագիր է, ուստի ընդհանուր ոչինչ չունի նոր բանաձեւի հետ: Բացի այդ, դա պաշտպանական զենք է»: ILNA գործակալության փոխանցմամբ, Լարիջանին հերքել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության մասին տեղեկությունը՝ միաժամանակ ընդգծելով Իրանի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման որոշակի «խուսանավումները»:
Նշենք, որ Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի բանաձեւին, որ մտցվել է Իրանի դեմ, սակայն քննադատել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լրացուցիչ պատժամիջոցները:




























