Ռուսական Արկտիկայի ստորջրյա աշխարհի հետազոտությանը կարող է մասնակցել նաեւ Google-ը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի բնական ռեսուրսների եւ էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք հանդիպել ենք Google-ի ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց ստորջրյա տեխնիկային առնչվող տենխնոլոգիաներին: Ես առաջարկել եմ, որպեսզի նրանք դիտարկեն մեր ստորջրյա օբյեկտներից երբեէ նկարահանումներ կատարելու հնարավորությունը», - ասել է նախարարը:

Դոնսկոյի խոսքով՝ հատկապես արդյունավետ կարող է լինել ռուսական արկտիկական ջրատարածքի հետազոտությունը: «Այնտեղ հետաքրքիր օբյեկտներ կան: Դրանք մանրակրկիտ չեն հետազոտվել, եւ այնտեղ նույնիսկ հնարավոր է կենդանիների անհայտ տեսակներ բացահայտել», - նշել է նա: