Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրը Սաքըքին տեսել են թուրքական TRT հեռուստաընկերության հաղորդավարուհիներից Գյուլ Սելչուքի հետ զվարճանալիս։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ իր էլեգանտ հագուկապով հայտնի քուրդ պատգամավորը, ով վաստակել է «Միլանոյի պատգամավոր» մականունը, Ստամբուլի Մեյրա գիշերային ակումբում լավ ժամանակ է անցկացրել TRT-ի հաղորդավարուհի Գյուլ Սելչուքի հետ։
Հաղորդավարուհին ժխտել է այն խոսակցությունները, թե իրենք գրկախառնված են եղել։ «Մենք պարզապես ընկերներ ենք»,-նշել է Գյուլ Սելչուքը։
Նշենք, որ Մուշից ընտրված պատգամավոր Սըրը Սաքըքը նախորդ տարի Բաքու կատարած այցի ժամանակ ադրբեջանական խորհրդարանում հայտարարել է, թե անհրաժեշտ է առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման եւ առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը, ինչը խիստ վրդովվեցրել էր ադրբեջանցի խորհրդարանականներին։


























