Google-ը աշխարհում ամենաթանկարժեք եւ խոշորագույն թվային ցուցատախտակի առաջին վարձակալողն է դարձել, հայտնում է BBC-ն:

Ցուցատախտակի վարձակալությունը 2,5 մլն դոլար է արժեցել՝ գովազդային հոլովակների չորս շաբաթվա համար:  Գովազդային ցուցատախտակի կողքով, ակնկալվում է, որ օրական շուրջ 300  հազար հետիոտն կանցնի:

Աշխարհում խոշորագույն թվային ցուցատախտակը՝ ֆուտբոլի դաշտի մեծությամբ, տեղադրված է Նյու Յորքի Marriot Marquis հյուրանոցի վրա: Դրա էկրանին նոյեմբերի 18-ի երեկոյան ցուցադրվել էր փաստագրական հոլովակ՝ բարձր կետայնությամբ, լեռների, թռչունների եւ երկնաքերների պատկերներով: Հաջորդ շաբաթվանից կցուցադրվի Google-ի գովազդը: