Lunar Missions կոնսորցիումը մտադիր է 500 մլն ֆունդ ստեռլինգ (780 մլն դոլար) հավաքել  մոտակա 10 տարիների ընթացքում դեպի Լուսին հետազոտական զոնդի առաքումը ֆինանսավորելու համար:

«Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել նախագծին՝ նվիրաբերելով ընդամենը մի քանի ֆունտ: Lunar Mission One զոնդը հսկայական ավանդ կունենա Երկրի ու Լուսնի ձեւավորման ըմբռնման մեջ», - գործակալությունը մեջբերումէ  նախագծի ղեկավար Դեւիդ Այրոնին:

Զոնդի կառուցման համար նվիրատվություններ կատարել ցանկացողները հնարավորություն կստանան պատիճի մեջ իրենց մասին տեղեկատվությունը ուղարկել Լուսին: Լուսանկարների առաքումը կարժենա մի քանի տասնյակ ֆունտ: Մազի նմուշի առաքումը 50 ֆունտ (80 դոլար) կկազմի: Փոքրիկ տեսանյութի արժեք գնահատվում է 310 դոլար: Այսպիսով, նախագծի հեղինակների խոսքով՝ մեր մասին տվյալները կպահպանվեն նույնիսկ այն դեպքում, եթե Երկրի վրա ինչ-որ պատճառով դրանք անհետանան: