Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ Թեհրանում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը եւ տեղի ունեցավ համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, թե «Արարատ» մարզամշակութային համալիրի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպված ցուցահանդեսին, ներկայացվել էին միջազգային մամուլի առաջին էջերի 60 պատկերներ, որոնք արտացոլում են մարդկության եւ քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: