Ռուսաստանն ու Իրանը Վիեննայում տեղի ունեցող ատոմային բանակցությունների եզրափակիչ փուլում հանդիպում են անցկացնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրանական պատվիրակության աղբյուրներին:

Ռուսական պատվիրակության հետ հանդիպումից հետո Իրանի ներկայացուցիչները ծրագրում են հանդիպել Գրեմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փուլը Վիեննայում սկսվել է նոյեմբերի 18-ին: Նոյեմբերի 24-ին կողմերը մտադիր են համապարփակ համաձայնագիր մշակել բացառապես խաղաղ բնույթի իրանական միջուկային ծրագրի երաշխիքների մասին՝ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու դիմաց:

Փորձագետների կարծիքով, Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համաձայնագիրը կստորագրվի: Իրանը կհամաձայնի «վեցյակի» գրեթե բոլոր պայմաններին: