Samsung Electronics-ը ընկերությունը մտադիր է սկսել ճկվող էկրանների արտադրություն եւ դրանցով սմարթֆոններ թողարկել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Աղբյուրը նշում է, որ ընկերությունը կսկսի երկտակ ծալվող էկրանների արտադրություն: Մինչեւ 2015 թ. ծրագրվում է ամսական թողարկել 30-40 հազար էկրան: Ընկերությունը մտադիր է ճկվող էկրանով սմարթֆոն թողարկել մինչեւ տարեվերջ:
Ներկայումս ճկվող էկրանով սմարթֆոն է թողարկում միայն LG ընկերությունը՝ Flex մոդելը, այն կարող է մոտավորապես մեկ սմ ճկվել: Samsung-ն ունի թեքված, բայց ձեւը չփոխող էկրաններով երկու սմարթֆոն՝ Galaxy Round-ը եւ Edge-ը: Ռուսաստանում ներկայացված է միայն երկրորդը: Galaxy Edge-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 20-ին՝ 50 հազար ռուբլի արժեքով:




























