Ես գոհ չեմ շփման գծում տիրող իրավիճակից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ մեկնաբանելով շփման գծում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂՀ-ի օդուժի ուղղաթիռի խոցման՝ օրերս տեղի ունեցած միջադեպը:
Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կկարգավորեն: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները եւ կհասնեն խնդրի լուծմանը առանց բանակների միջամտության: Այդ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով», - ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Կործանման վայրը շփման գծին չափազանց մոտ է:




























