Մոտակա տարիներին Ռուսաստանի, Եվրամիության եւ Ճապոնիայի գիտնականները միասին կուսումնասիրեն Մերկուրին: Այդ մասին հայտնել  է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեւ Զելյոնին:

«Մերկուրիի հետազոտությունների ժամանակ երկու սարք է գործարկվում. առաջինն աշխատում է Մերկուրիին շատ մոտ, իսկ մյուսը՝ բավականին հեռու ուղեծրում: Մենք փորձում ենք ուսումնասիրել Մերկուրիի էկզոսֆերան (արտաքին ոլորտը), այն չունի մթնոլորտ, սակայն իր շուրջ կա անօդ տարածություն եւ շատ հետաքրքիր պլազմային երեւույթներ են տեղի ունենում», - ասել է Զելյոնին:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Մերկուրին ունի շատ հանելուկներ:

Նա նաեւ հայտնել է, որ ներկայուս Լուսնի հետազոտությանը Եվրոպական տիեզերական գործակալության մասնակցության համաձայնություն է նախապատրաստվում: