Ռուս գիտնականները հաստատել են, որ ասուպների միջոցով կյանքը Երկրի վրա կարող էր տեղափոխվել տիեզերքից:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միկրոբիոլոգիայի ինստիտուտի աշխատակից Սլոբոդկինը հայտարարել է, որ գիտնականներին հաջողվել է ցույց տալ, որ ջերմասեր մանրէներից մեկը կարող է ապրել ասուպի մակերեսին մթնոլորտի խիտ շերտերի շփման դեպքում:
Գիտնականը դժվարացել է նշել կենդանի մնացած միկրոօրգանիզմների ճշգրիտ թիվը: «Դրանք բջիջների միավորներ են», - ասել է գիտնականը՝ հավելելով, որ մանրադիտակով դիտելն իմաստ չունի, քանի որ նրանք աբսորբացվել են հանքանյութի մեջ:
Աղբյուրը հիշեցմամբ՝ հոկտեմբերի վերջին «Ռոսկոսմոսը» հայտնել էր, որ տիեզերքում կարող են պահպանվել միկրոօրգանիզմների կենսունակ բջիջներ: Գիտնականները տիեզերքում հայտնաբերել են Bacillus տեսակի մանրէ: ՄՏԿ-ի մակերեւույթը տիեզերական փոշու արդյունավետ թակարդ է, որը հավաքում է մանրէներ եւ սնկեր:




























