Վիեննայում Իրանի եւ միջազգային դիտորդների «վեցնյակի» միջեւ միջուկային բանակցությունները բարդ ու լուրջ են ընթանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Եթե բավարար անկեղծ լինենք, բանակցությունները շատ բրդ են ընթանում, դրանք շատ լուրջ եւ ուղիղ բնույթ ունեն... Մնում են մի քանի զգալի խնդիրներ: Ես երբեք չեմ ասել, որ լավատեսորեն եմ տրամադրված, բայց ես իրատես եմ այն փաստի առնչությամբ, որ մենք դեռեւս կարող ենք կարգավորել այդ հարցը (համաձայնության հասնել նոյեմբերի 24-ին), բայց շատ աշխատանք։ կա անելու»,-ասել է Հարֆը:
Ամերիկացի դիվանագետը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը տրամադրված է համաձայնության հասնել մինչեւ նոյեմբերի 24-ը, եւ չի քննարկում այդ հարցով բանակցությունները երկարաձգելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ ավարտական բանակցությունները սկսվել են նոյեմբերի 18-ին, Վիեննայում: «Վեցնյակը» (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) եւ Իրանը փորձում են հաղթահարել դեռեւս մնացած տարաձայնությունները՝ նախքան պատժամիջոցները հանելու ընթացակարգին անցնելը:




























