Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին Եվրամիությանը նամակ է ուղարկել, որի մեջ Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման եւ հնարավոր բացասական հետեւանքների մասով զգուշացումներ կան եվրոպական երկրների համար։
Նամակում նաեւ ասվում է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը մեծ վնաս կհասցնի եվրոպական երկրներին, ինչի վկայությունը նախորդ տարիներին ընդունված առաջին երեք բանաձեւերն են եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 9-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կողմ էր քվեարկել նոր բանաձեւի ընդունմանը, որը Թեհրանի հանդեպ պատժամիջոցների խստացում է նախատեսում։




























