Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճը, հայ երիտասարդ տղաների կարծիքով, կապված է նախեւառաջ սոցիալական խնդիրների հետ։ NEWS.am-ի հարցախույզը պարզեց, որ երիտասարդները ամուսնալուծությունների երկրորդ գլխավոր պատճառ են համարում հայկական ամուսնական ավանդույթները, ինչպես նաեւ զույգերի ծնողների միջամտությունը երիտասարդ ընտանիքի հարաբերություններին։
«Իմ կարծիքով, դա ավելի շատ կապված է սոցիալական խնդիրների հետ։ Նաեւ ամուսնանալու ավանդույթով պայմանավորված պարտադիր ամուսնությունները։ Աղջիկների դեպքում տարիքի հետ կապված՝ տանը մնալու խնդիրը։ Այսինքն, երբ ամուսնանալու իրական պահանջ եւ ցանկություն չկա»,- ասաց հարցվողներից մեկը։
Նշենք, որ համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի հրապարակած տվյալների, 2014թ. հունվար-սեպտեմբերին 2013թ. հունվար-սեպտեմբերի համեմատ, 6.5%-ով աճել են գրանցված ամուսնությունները, 28,1%-ով՝ ամուսնալուծությունները։











