Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի երրորդ դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում այսօր` հուլիսի 2-ին հանդիպեց Շոտլանդիայի հավաքականի հետ: Մեր թիմը առավելության հասավ 86:63 հաշվով եւ նվաճեց ոչ միայն երեւանյան մրցաշարի եզրափակիչի ուղեգիրը, այլեւ հաջորդ տարի Եվրոպայի երկրորդ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու իրավունքը: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա վաղը: