IP EXPO ցուցահանդեսի մասնակիցների եւ հյուրերի շրջանում ESET ընկերության  անցկացրած հարցման համաձայն՝ ՏՏ մասնագետների 39%-ը սմարթֆոններում կոմպրոմատային լուսանկարներ են պահում:

Պատասխանողների 46%-ը խոստովանել են, որ կորպորատիվ տեղեկություններով բջջային սարքի կորուստը կվտանգի իրենց ընկերությունները: Բացի այդ,  15%-ը վստահ չեն, որ իրենց բջջային լուսանկարները չեն փոխանցվում իրենց մտերիմներին:

«Հայտնի անձանց անձնական լուսանկարների հրապարակման աղմկահարույց դեպքը պետք է նախազգուշացում լինի բոլորի համար, - հայտարարել է ESET-ի անվտանգության մասնագետ Մարկ Ջեյմսը: - պատկերացրեք ձեզ Ջենիֆեր Լոուրենսի փոխարեն եւ զգույշ եղեք անձնական տվյալների հետ: Եթե չեք ցանկանում, որպեսզի լուսանկար, տեսագրություն կամ այլ վարկաբեկող նյութ հայտնվի չարագործների ձեռքում, անմիջապես ջնջեք այն հեռախոսից», փոխանցում է Gazeta-ն:

Չնայած կիբերսպառնալիքների մասին լավ տեղեկացվածությանը,  հարցման մասնակից  IT մասնագետների 22%-ը չեն օգտագործում բջջային սարքերում տվյալների ջնջման  հեռակառավարվող միջոցներ: