«Ժառանգությունը»  բազմիցս նշել է միացյալ հրապարակի ու միացյալ օրակարգի անհրաժեշտությունը եւ հրատապությունը:  Այդ մասին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:

«Ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝  «Ողջունելի է, որ միացյալ հրապարակը կայացել է, սակայն միացյալ հարթակ, միացյալ ազգային օրակարգով՝ դեռ չկա: Հրապարակի դիմաց կա հարթակ, որը միասնական չէ, ու օրակարգն էլ ամբողջական չէ: Միաժամանակ պետք է ունենանք այդ շիտակությունն ու տղամարդկությունն` ասելու, որ որոշ բաց հարցեր են մնում`

• հրապարակային գործունեության շարունակականության խնդիրը,

•  շարժման սկզբունքների հռչակման հարցը,

• որոշումների կայացման անհրաժեշտության հարցը:

Մինչեւ հիմա չկա վերջնական համաձայնություն հռչակագրի, շարժման հրապարակային գործունեության մասին»:

Հետեւաբար՝ միացյալ օրակարգը եւ միացյալ առաջնորդությունը ձեւավորելու նպատակով  Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է հրապարակային հանդիպումներ.

2014 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին` Երեւանի Ազատության հրապարակում,

դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին` Վանաձորի Արցախ պուրակում,

եւ նույն օրը, ժամը 17:00-ին` Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում

եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին հրավիրում է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ` Ազատ, Անկախ եւ Սահմանադրական Հայաստան, անհապաղ եւ ամբողջական իշխանափոխություն,

Հիմա ժամն է, ով որ քաջ է` թող միանա,

Ինքնիշխան Հանրապետություն, ճանաչված Արցախ, իրավատեր քաղաքացի եռամիասնության ոգով»,- նշել է Փոստանջյանը: