Հուլիսի 1-ի վաղ առավոտյան Երեւանի կենտրոնում` Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում գտնվող աղբարկղի մեջ երկու ական է հայտնաբերվել (ԲՊԿ-Մ79 — ՍՊԲ-8903):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքեջից, ականները հայտնաբերել են «Կենտրոն մաքրություն» ընկերության աշխատակիցները: Հաղորդվում է, որ նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։