Նոյեմբերի 21-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընդունել է «Ժողովրդավարական» կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանին եւ  նրա հետ քննարկել հետագա համագործակցության հարցեր։

«Որոշել ենք միանալ մեկ գործընթացին՝ վեր դնելով ամբիցիաները, համարելով, որ ժամանակն է, ժողովրդի պահանջն է։ Այս համագործակցությունը պետք է ունենա ընդգծված լիդեր, որը ժողովրդին վստահություն, հավատ ներշնչի։ Պարոն Ծառուկյան, շնորհակալ եմ ձեզ, որպես լոկոմոտիվ այս շարժման եւ պատրաստ եմ Ձեր կողքին կանգնել մինչեւ վերջ»,-ասել է Տիգրան Կարապետյանը հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժողովրդական կուսակցությունը» միանում է խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը», եւ հաջորդ հանրահավաքին լինելու է հարթակում։