ՆԱՏՕ-ի զինվորական ինչ-ինչ ստորաբաժանումների տեղակայումը Ադրբեջանի տարածքում ֆանտաստիկա է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական ֆոնդի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին։ Նրա խոսքով, Ռուսաստանը թույլ չի տա զինուժի տեղակայում իր սահմանների մոտակայքում։

«2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո քչերը կհամարձակվեն գնալ այդ քայլին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը շատ հետաքրքրված է այս տարածաշրջանով եւ նրա ներկայությունն այստեղ դժվար է թերագնահատել»,-ընդգծեց քաղաքագետը։