Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել երկրի նախագահ Ռոզա Օթունբաեւայի պաշտոնակալման արարողությունը: Ղրղըզստանի բարձր ղեկավարության ղեկավարության, երկրում հավատարմագրված դիվանագետների, մշակութային ու քաղաքական էլիտայի մասնակցությամբ, նա երդվել է ժողովրդին` ձեռքը դնելով երկրի սահմանադրության վրա:

Ռոզա Օթունբաեւան ԱՊՀ-ի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների պատմության մեջ դարձավ առաջին կին նախագահը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի 7-ին Ղրղըզստանում ընդդիմության հանրահավաքների արդյունքում նախագահ Բակիեւը լքել էր երկիրը եւ հրաժարական ներկայացրել: Ստեղծվել էր ժամանակավոր կառավարություն, որտեղ ընդգրկվել էին առաջատար ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները` Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ: