Samsung Electronics-ը քննարկում է ընկերության ղեկավարության կազմում փոփոխությունների հնարավորությունը: Ջեյ Քեյ Շինը կարող է լքել բջջային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը գրում է «Կոմերսանտը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կադրային փոփոխությունները թելադրված են երրորդ եռամսյակի արդյունքներով Samsung-ի շուկայական մասնաբաժնի՝ 35%-ից մինչեւ 24,7% կրճատմամբ:
Պարբերականի փոխանցմամբ՝ ղեկավարությունում փոփոխությունների շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, սակայն Samsung-ի ներկայացուցիչները հաղորդել են, որ այդ մասին պաշտոնապես կծանուցվի հաջորդ ամիս: Ղեկավարության կազմում փոփոխություներից բացի, ընկերությունում սպասվում են անձնակազի զգալի կրճատումներ՝ մոտ 30%-ով: Առաջին հերթին, կրճատումները կվերաբերվեն Samsung-ի բջջային ստորաբաժանմանը:




























