NASA-ի մասնագետները ստեղծել են սառցածածկ Եվրոպայի՝ Յուպիտերի արբանյակի նոր պատկերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լուսնի գունավոր խճանկարային պատկերը ստացվել է դեռ 1990-ական թվականների վերջին «Գալիլեո » տիեզերական սարքի շնորհիվ: Ժամանակակից մեթոդներով պատկերի մշակումից հետո Եվրոպայի մեծ մասը կարելի է տեսնել բարձր լուծաչափով իրական գույնով:
Լուսնի ողջ մակերեույթով գույնի տարակերպությունը պայմանավորված է երկրաբանական տարբերություններով: Օրինակ, կապույտ կամ սպիտակ գույներով արտացոլվող մասերը հարաբերական մաքուր ջրային սառույց են պարունակում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրոպան Յուպիտերի 4 խոշոր արբանյակներից մեկն է, չափերով փոքր է Լուսնից: Եվրոպայի մակերեւույթը ծածկված է սացե շերտով: Մի շարք գիտնականներ ենթադրում են, որ սառցակեղեւի տակ գտնվում է հեղուկ օվկիանոս, որտեղ հնարավոր է կյանքի գոյությունը:




























