Արգենտինացի գիտնականները ոչխարին կլոնավորել են՝ փոխելով նրա սեռը, փոխանցում է «Պրոնեդրան»:
Գիտնականները պնդում են, որ կլոնավորելիս օգտագործում են նույն տեխնոլոգիան, որից օգտվում էին բժիշկները, որոնք այդ գործընթացն իրականացրել էին Դոլի անունով ոչխարի պարագայում: Սակայն նոր մշակման սկզբունքային առանձնահատկությունը կլոնավորելիս ոչ միայն էմբրիոնի միջուկի, այլեւ քրոմոսոմի փոխակերպման հնարավորությունն է: Այսկերպ մասնագետները կարողացել են փոխել կենդանիների սեռը:
Ուսումնասիրության հեղինակները վստահ են, որ իրենց տեխնոլոգիան կբարելավի անասնաբուծական արտադրանքի որակը:
Բնապահպանները նման նորամուծությունը բնության օրենքին հակասող են համարում, փոխանցում է rbc-ն:




























