USM Holdings-ի համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը ներդրումներ է կատարել չինական Alibaba Group օնլայն խանութում եւ ավելի քան 500%-անոց եկամտաբերություն է ապահովել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ուսմանովին:

Alibaba-ն հիմնադրվել է 1999թ.՝ Ջեք Մաի ու նրա 17 գործընկերների կողմից: Այն գործում է ինտերնետային առեւտրի ոլորտում: Խումբն ունի սեփական էլեկտրոնային վճարային համակարգը, ինչպես նաեւ կառավարում է Taobao.com եւ AliExpress ինտերնետ-խանութները: 2013-2014թթ. ֆինանսական տարում ընկերության հասույթը կազմել է 8,4 մլրդ դոլար, իսկ շահույթը 3,8 մլրդ դոլար:

Սեպտեմբերին ընկերությունը Նյու-Յորքի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի առաջնային տեղակայումից մոտ 25 մլրդ դոլարի շահույթ է ստացել։ Ընկերության կապիտալիզացիան կազմում է 285,46 մլրդ դոլար: