Իրանի եւ «վեցնյակի» բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ երկարաձգվել են եւս յոթ ամսով, մինչեւ 2015թ. հունիսը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, թե անհնար էր այսօր կնքել համաձայնությունը, եւ բանակցությունները ձգվել են մինչեւ հաջորդ տարվա հունիս:
Նրա խոսքով, բանակցությունը վերսկսվելու են արդեն 2014թ. դեկտեմբերին, եւ կողմերը մտադիր են համաձայնության հասնել մի շարք կարեւոր սկզբունքների շուրջ:
Բանակցությունները երկարաձգելու ընթացքում Իրանը ամսական 700 մլն դոլար է ստանալու սառեցված ակտիվներից:




























