Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոուհանին քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը նշել են գոյություն ունեցող առաջընթացը, որն արձանագրվել է Վիեննայում «վեցյակի» եւ Իրանի արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ: Կարեւորվել է հետագա կառուցողական փոխգործակցությունը՝ վերջնական պայմանավորվածության եւ համապատասխան համաձայնագրի նախապատրաստման հասնելու նպատակով:
Քննարկվել են նաեւ առանցքային ուղղություններով երկկողմ համագործակցության հարցեր՝ ներառյալ համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:




























