Մինչեւ 2014թ. դեկտեմբերը Apple-ը մոտ 71,մլն  iPhone կվաճառի: Այս մասին, ինչպես  հայտնում է Lenta.ru-ն, գրում է Apple Insider-ը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան  Մին Հի Քոուի  խոսքերը:

Ըստ նրա՝ ընկերությունը կարող է գերազանցել նախորդ տարվա սեփական ռեկորդը, որը կրկին սահմանվել էր դեկտեմբերյան եռամսյակում: Այն ժամանակ ընկերությունը 51 մլն  iPhone էր իրացրել: Եթե կանխատեսումն իրականանա, ընկերությունն արդյունքը կբարելավի ավելի քան 20 միլիոնով կամ 40%-ով:

Մին Հի Քոուի  խոսքով՝ նախատոնական եռամսյակում ամենամեծ պահանջարկն ունի  iPhone 6-ը:

Անմիջապես տոներից հետո iPhone-ի վաճառքը կիջնի  49,5 միլիոնի՝ 2015թ. հունվար-մարտին: Դրա բացատրությունը պահանջարկի սեզոնայնությունն է եւ նոր մոդելների ներկայացման ժամկետը:

Ըստ KGI Securities-ի վերլուծաբանի՝ 2015թ.  Apple-ը կդադարեցնի նախկին մի շարք մոդելների վաճառքը, այդ թվում՝ iPhone 5C-ինը եւ iPhone 4S-ինը՝  iPhone 5S-ը թողնելով որպես մատչելի տարբերակ: