ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի տարհանման հատուկ գործողության անցկացման մասին տեղյակ է լրատվամիջոցներից: Այդ մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն է, որի կրկնությունից մենք պետք է ապագայում խուսափենք: Մենք կողմերին զսպվածության, ղարաբաղյան հակամարտության վերջնական եւ խաղաղ կարգավորման վրա ուշադրությունը կենտրոնացնելու կոչ ենք անում: Լարվածության աճն ու դիմադրության սրացումը կհարվածի խաղաղ բանակցություններին, կբարդացնի հակամարտության արդյունքում ծագած հումանիտար խնդիրների լուծումը», - նշել է ամերիկացի դիվանագետը:




























