Ռուսական կոնցեռնը ավարտին է հասցրել այսպես կոչված էլեկտրական ինքնաթիռի ստեղծման գիտահետազոտական աշխատանքները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով կոնցեռնի մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբողջապես էլեկտրական ինքնաթիռը տարբերվում է միասնական էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգով, հիդրավլիկ եւ պնեւմատիկ սարքերը փոխարինվել են էլեկտրաէներգիայով աշխատող նմանատիպ սարքերով: