Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգման ընթացքում նախագծում անընդհատ նոր փոփոխություններ են արվում: Նոր դահլիճում նստարանների դասավորությունը լինելու է կիսաշրջանաձեւ, իսկ լրագրողների համար նախատեսված են առանձին օթյակներ. լրագրողները պատգամավորների աշխատանքին հետեւելու են մոնիտորների միջոցով, միեւնույն ժամանակ, ապակու հետեւից կարող են տեսնել, թե ինչ է կատարվում դահլիճում:  

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է parliamentmonitoring.am կայքից, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի շինարարական աշխատանքները իրականացնում է «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն է կառուցել Երեւանի քաղաքապետարանի նոր  շենքը, կառավարության 3-րդ մասնաշենքը: Դահլիճի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են մեկ ամիս առաջ: