QVC միջազգային հեռուստաալիքը 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիների հերթական ցանկն է կազմել: Հեռուստաալիքի հարցմանը մասնակցել է շուրջ 2 հազար մարդ՝ հիմնականում ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից:
Հարցման արդյունքներով, բրիտանացի եւ ամերիկացի դերասանուհի Օդրի Հեփբըրնը նախորդ դարի կինեմատոգրաֆի անվիճելի գեղեցկուհին է: «Իմ հրաշալի լեդին», «Սաբրինա», «Նախաճաշ Տիֆանիի մոտ եւ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմերի աստղը ճանաչվել է 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհին:
Նշենք, որ հոլիվուդյան աստղը բազմիցս արժանացել է կինոյի պատմության մեջ ամենագեղեցիկ կանանցից մեկը լինելու կոչմանը: 1953 թվականին Օդրի Հեփբըրնն արժանացել է «Օսկար» մրցանակի «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի համար` «Լավագույն կանացի դեր» անվանակարգում:
Ամենագեղեցիկ դերասանուհիների ցանկում նրան հետեւում են այնպիսի հայտնի դերասանուհիներ, ինչպիսիք են բրիտանացի Շերիլ Քոուլը, լեգենդար Մերիլին Մոնրոն եւ ժամանակակից սեքս-խորհրդանիշ Անջելինա Ջոլին, ով զբաղեցրել է 4-րդ տեղը: Լավագույն տասնյակը եզրափակում են Գրեյս Քելլին, Սքարլեթ Յոհանսոնը, Հալլի Բերրին, արքայադուստր Դիանան, Քելլի Բրուքը եւ Ջենիֆեր Էրիստոնը:




























