Հուլիսի 4-ին Լեհաստանում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին (Երեւանի ժամանակով ժամը 9-ին) Լեհաստանում բացվել են ավելի քան 25 հազար ընտրատեղամասերի դռները:

Նշենք, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին եւ երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին: Հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում Կոմորովսկին ստացել էր 41,54 տոկոս, իսկ Յարոսլավ Կաչինսկին` 36,46 տոկոս ձայն:

Անգամ փորձագետները չեն համարձակվում կանխատեսումներ անել, քանի որ թեկնածուների ստացած քվեների միչեւ տարբերությունն այնքան քիչ է, որ նրանցից յուրքանչյուրը կարող է դառնալ նախագահ:

Հիշեցնենք, որ Լեհաստանում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին, քանի որ ավիավթարի զոհ դարձավ երկրի նախագահ Լեհ Կաչինսկին: