Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւը հուլիսի 4-ին Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այլ մանրամասներ ադրբեջանական լրատվամիջոցները դեռ չեն հաղորդում:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ալիեւը հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման հարցում ակնկալում է ԱՄՆ-ի օգնությունը: Քլինթոնն, իր հերթին, ընդգծել է Ալիեւի կողմից բարձրացված հարցերի կարեւորությունը ԱՄՆ-ի համար: Դրանից հետո նրանց հանդիպումն անցել է փակ դռների հետեւում:
Նշենք, որ, որ տարածաշրջան այցելության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարն այսօր` հուլիսի 4-ի երեկոյան կլինի Երեւանում:




























