ԱՄՆ արեւելյան ափին ձնաբուքը Նյու Յորքի օդանավակայաններում մոտ 550 ավիաչվերթների չեղարկման պատճառ է դարձել։ Եվ սա՝ երկրում նշվող ազգային տոնի՝ Գոհաբանության օրվա նախօրյակին։

Ըստ օդերեւութաբանների՝ երեկոյան մոտ Նյու Յորքում կտեղա մինչեւ 10 սմ ձյուն, իսկ հյուսիսային եւ արեւմտյան ծայրամասերում սպասվում է մինչեւ 25 սմ ձյան շերտ:  Մեգապոլիսի տրանսպորտային երթեւեկությունը զգալի դանդաղել է, իսկ հարակից բոլոր օդանավակայանները հայտարարել են չվերթների հետաձգման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  CNN-ը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Գոհաբանության օրը գրեթե յուրաքանչյուր  յոթերորդ ամերիկացին ծրագրում է ճանապարհորդել: Ըստ Ամերիկայի ավտոմոբիլային ասոցիացիայի՝  կայանալիք տոնին ճամփորդելու միտք ուներ 46 մլն բնակիչ: