Հուլիսի 3-ին երեկոյան ժամը մոտավորապես 9-ին Երեւանի Օրբելի փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Բաղրամյան-Օրբելի փողոցների թունելի մոտ BMW մակնիշի 03 OS 169 համարանիշի մեքենան հարվածել երկու այլ մեքենաների, որոնցից մեկը եղել է նույնպես BMW մակնիշի (համարանիշը 20 UO 995) մեքենա, մյուսը` «Մերսեդես» մակնիշի (համարանիշը06 SO 655): Հարվածի արդյունքում, վնասվել են միայն մեքենաները, մեքենաներում գտնվողներին վնաս չի պատճառվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հայտնի է դարձել, որ հարվածող BMW մակնիշի մեքենան պատկանում է ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին, ով էլ հենց եղել է մեքենայի ղեկին: Ականատեսների վկայությամբ, Արարքցյանը վթարից հետո դուրս է եկել մեքենայից ու հեռացել:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, դեպքի հանգամանքները պարզվում են: