2015թ. հունվարին Microsoft-ը կներկայացնի Windows 10 օպերացիոն համակարգի ամբողջական տարբերակը:

Ընկերությունը նաեւ առաջին անգամ ցույց կտա ՕՀ-ի նորացված տարբերակ սմարթֆոնների եւ պլանշետների համար, ինչպես նաեւ խաղային XboxOne-ի նոր ինտերֆեյսը, փոխանցում է Russian Today-ը:

Ըստ աղբյուրի՝  օպերացիոն համակարգի պաշտոնական շնորհանդեսը կկայանա հունվարի երկրորդ կեսին:

Հոկտեմբերի 1-ից, հիշեցնում է  գործակալությունը, հանրությունը հատուկ մշակված Windows Insider Program-ի միջոցով հնարավորություն էր ստացել ծանոթանալ նախնական «ներքին» տարբերակին, նաեւ՝ առաջարկներ եւ դիտողություններ ներկայացնել ծրագրավորողներին: