Դաղստանում գնդակոծվել է Վոլգոգրադի ՕՄՕՆ-ի զինծառայողներով ավտոշարասյունը, իսկ մի քանի ժամ անց՝ երկու մեքենա Ռուսաստանի ՆԳՆ ժամանակավոր օպերատիվ խմբի զինծառայողներով: Կան զոհեր:

«Ժամը 6-ի զահմաններում Կարաբուախկենտի շրջանի Գուբդեն գյուղից ոչ հեռու հրազենից գնդակոծել են ավտոշարասյունը, վիրավորվել է մեկ ոստիկան»,- հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, անհայտ անձինք գնդակոծել են զինծառայողներով մեքենաները «Կովկաս» դաշնային մայրուղու վրա, Նազրանի շրջանի Յանդարե գյուղի մոտ:

«Մոտ ժամը 22-30-ի սահմաններում անհայտ անձինք գնդակոծել են «Ուրալ» երկու ավտոմեքենաները, որոնցով երթեւեկում էին ՌԴ ՆԳՆ ժամանակավոր օպերատիվ խմբի զինծառայողները»: Արդյունքում, ճտված տվյալներով, զոհվել են երկու զինծառայողներ, չորս հոգի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Գնդակոծումը տարվել է հրազենից եւ նռնականետներից: