Հայաստանի արտգործնախարար   Էդվարդ Նալբանդյանւ հուլիսի 5-ին  ընդունել է  Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգստարին:  Նա Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակության կազմում։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, մտքեր  են փոխանակել  էներգետիկ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության շուրջ:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել հուլիսի 4-ի երեկոյան, իսկ այսօր՝ հուլիսի 5-ին պատվիրակությունը կմեկնի Վրաստան։