Ամերիկյան Uwingu ընկերությունը նոյեմբերի 28-ին 90 հազ. հաղորդագրություն է ուղարկել Մարս՝ ՆԱՍԱ-ի մոլորակի ուսումնասիրման հաջող առաքելության 50-ամյակի պատվին, հաղորդվում է ընկերության կայքում։

«Առաջին անգամ Երկիր մոլորակի բնակիչների հաղորդագրությունները Մարս են փոխանցվել նաեւ ռադիոյի միջոցով», - ասված է հաղորդագրությունում։

Ակցիային մասնակցողները 5 – 100 դոլար են վճարել՝ կախված հաղորդագրության բովանդակությունից։ Նախագծի կազմակերպիչները առաջարկում էին անուններ, ուղերձներ կամ լուսանկարներ ուղարկել, փոխանցում է Gazeta-ն։

Նշվում է, որ հաղորդագրությունները փոխանցվել են 15 րոպեում։