Չինական Ցզյանսի նահանգի  Ուսի քաղաքում, որ գտնվում է Շանհայից ոչ հեռու, ավտոբուսում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել են 24, վիրավորվել եւս 19 մարդ: Մանրամասները չեն նշվում:

Ներկայումս իրականացվում է տեղի ուենցածի հետաքննություն, պարզվում են հրդեհի պատճառները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նշենք, որ սա Չինաստանում ուղեւորատար ավտոբուսների բռնկման առաջին դեպքը չէ: Այսպես, 2009թ. նոյեմբերի վերջին Հյուսիս-Արեւելյան Չինաստանում 10 ուղեւոր էր զոհվել ավտոբուսում բռնկված հրդեհից: Կրակը բռնկվել էր, երբ վարորդը թերությունների պատճառով կանգնեցրել էր մեքենան: Յոթ ուղեւորներ հասցրել էին դուրս պրծնել:

Ավելին, 2009թ. հունիսին առնվազն 24 մարդ էր զոհվել, եւս 42-ը վնասվածքներ էին ստացել չինական Չենդու մեգապոլիսում: