Օդեսայի առեւտրային նավահանգստում ռեկորդ է գրանցվել։ Մաքսայինները հայտնաբերել են 500 կգ մաքուր կոկային, ինչը Ուկրաինայի համար չտեսնված թիվ է։

Կոնտեյները, որի մեջ հայտանաբերել են թմրանյութերը, բերվել են Լատինական Ամերիկայի երկրներից մեկից։ Ըստ ուղեկցող փաստաթղթերի՝ բեռնարկղերում պետք է լիներ մետաղաջարդոն։

Մաքսատան աշխատակիցները Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ միասին բեռը զննելիս հայտնաբերել են սպիտակ փոշու մեծ քանակություն, որը լցված է եղել մետաղի մեջ։  Հետազոտությունը ցույց է տվել, որ հայտանբերված փոշին կոկային է։

 Համապատսախան միջոցառումներ են ձեռնարկվում  թմրամիջոցների մաքսանենգության մեջ ընդգրկված մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Օդեսայի ծովափում Բոլիվիայից բերված 152 կգ թմրանյութ էր առգրավվել, ինչը Ուկրաինայի համար վերջին 12 տարվա ընթացքում ամենամեծ  քանակն է եղել։

Ուկրաինայի «սեւ շուկայում» կոկայինի 1 գ-ը 200 դոլար է։