Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Սարգիս Զազյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ:
Ոստիկանության Արմավիրի բաժնում նոյեմբերի 21-ին ահազանգ ստացվեց քաղաքի խանութներից մեկի սեփականատիրոջ կողմից. վերջինս հայտնեց, որ խանութում անվտանգության սարք տեղադրելու համար ծանոթացրել էր ոմն Սարգիսի հետ: Սարգիսը խանութպանին առաջարկել շուկայականից ցածր գներով սարք, խանութպանը համաձայնվել էր եւ վճարել պահանջված գումարը:
«Սիգնալիզացիան բերեց, միացրեց, հետո եկավ, թե խնդիր կա, պետք է տանենք, տարավ ու երկու ամիս հետ չբերեց»,- ոստիկաններին պատմեց տուժած խանութպանը:
Օրեր անց ոստիկաններին հաջողվեց բացահայտել, որ խարդախությունը կատարել է աշտարակցի Սարգիս Զազյանը:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











