Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Սեդվին Հ.-ն կալանավորվել է 20-ից ավելի անասնագողություն կատարելու համար:

Ոստիկանության Արմավիրի բաժնում նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Դալարիկ գյուղից գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին Սեդվին Հ.-ն ու Երեւանի բնակիչ, 46-ամյա Սերգեյ Ղ.-ն: Նրանց մեքենայից հայտնաբերվեց մորթված խոշոր եղջերավոր անասուն:

Սեդվին Հ.-ն ոստիկաններին պատմեց, որ բացի այդ գողությունից՝ ինքը վերջին 3 ամիսներին 20-ից ավելի անասնագողություն է կատարել Հայաստանի տարբեր գյուղերից:

Սեդվին Հ.-ն կալանավորվել է, իսկ Սերգեյ Ղ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: