Անհայտ անձինք գողություն կատարելու նպատակով ներխուժել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի նվերների խանութ, որտեղ նաեւ ոսկեղենի բաժին կար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Խանութի տեսախցիկները արձանագրել էին տեղի ունեցածը: Ավազակների հաշվարկները սխալ էին դուրս եկել, խանութի աշխատակիցներից մեկին հաջողվել էր բացել պահեստային դուռը եւ սեղմել ահազանգի կոճակը: Դրա շնորհիվ էլ Ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները ահազագից 2 րոպե 8 վայրկյան անց դեպքի վայրում էին: Աշխատակցուհիներից մեկը իրեն վատ էր զգացել, «Շտապօգնություն» էին կանչել:
Նույն օրը ահազանգ էր ստացվել, որ երկու մեքենա իրար են բախվել Ալավերդիի եկեղեցու մոտ, սակայն ի զարմանս բոլորի, չէին սպասել ԱՊՊԱ գործակալներին, մեքենաներից մեկը անմիջապես լքել էր տարածքը: Ավելի ուշ պարզվում է, որ երիտասարդները մեքենան թողել են եւ փորձել ոտքով ճանապարհ ընկնել, սակայն ոստիկաններին հաջողվել էր նրանց հայտնաբերել: Բերման են ենթարկվել 24-ամյա Հովհաննես Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը, այժմ ձեռնարկվում են միջոցներ հանցագործության մասնակից երրորդ անձին հայտնաբերելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում











