Իրանը սկսել է նոր սերնդի տիեզերական զոնդերի նախագծումը: Այդ մասին հայտարարել է Իրանի տիեզերական համակարգերի ինստիտուտի տնօրեն Մոհամմադ Էբրահիմը Թեհրանում տեղի ունեցած ուսանողների չորրորդ մրցույթի ելույթի ժամանակ, որը նվիրված է տիեզերական տարածության ուսումնասիրությանը:

«Մենք արդեն երկար ժամանակ աշխատանքներ ենք տանում ինչպես սովորական տիեզերական պարկուճների, այնպես էլ լիակատար տիեզերանավի նախագծման համար»,- «Մեհր» գործակալությունը մեջբերում է ինստիտուտի տնօրենին:

Գիտնականը նշել է, որ տիեզերական զոնդերի նոր սերունդը կգործարկվի մարդկանց երկրի ուղեծիր ուղարկելու նպատակով: «Նախագիծը բավականին բարդ է եւ զգալի ֆինանսական ներդրումներ է պահանջել, բայց այն կշարունակվի»,- ընդգծել է նա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ինտիտուտի տնօրենը նաեւ նշել է, որ «իրանական տիեզերական ծրագրի հիմնական ուղղությունը տիեզերագնացի առկայությամբ սուբուղեծրային թռիչքներ կատարելու ընդունակ սարքերի ստեղծումն է»: